Բրիտանացի երգիծաբանը կատակել է լրագրողի մահվան բեմականացման թեմայով

Բրիտանացի երգիծաբանը կատակել է լրագրողի մահվան բեմականացման թեմայով
Բրիտանացի երգիծական դերասան Ջոն Օլիվերը, ով Last Week Tonight հաղորդման վարողն է, կատակել է Ուկրաինայում լրագրող Արկադի Բաբչենկոյի մահվան բեմականացման թեմայով։ Նա ասել է, որ Բաբչենկոյի, այսպես կոչված, սպանության բեմականացման որոշ դրվագներ պարզապես հիանալի էին։ Որպես օրինակ՝ Օլիվերը նշել է, որ իրեն անկեղծ ուրախացրել է հանցանքի վայրում գրիմյորի ներկայությունը, ով խոզի արյուն էր լցրել Բաբչենկոյի վրա՝ ցանկալի բեմական տեսքն ապահովելու համար։



Երգիծաբանը նշում է, որ թատրոնից հետո նրան տարել են դիահերձարան, որտեղ նա կարդացել է ամենաթարմ նորությունները սեփական մահվան մասին։ Ջոն Օլիվերը դրվատանքով է խոսել Բաբչենկոյի կոլեգաների մասին, որոնք անկեղծորեն ուրախացել են` իմանալով, որ նա ողջ է։