«Սասնա ծռերից» Տիգրան Սարգսյանը ազատ արձակվեց․ նրա խափանման միջոցը փոխվեց

«Սասնա ծռերից» Տիգրան Սարգսյանը ազատ արձակվեց․ նրա խափանման միջոցը փոխվեց
Քիչ առաջ դատավոր Արտուշ Գաբրիելյանը բավարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը եւ Սարգսյանի խափանման միջոց կալանավորումը փոխեց չհեռանալու մասին ստորագրությամբ։



Նշենք, որ այդ միջնորդության դեմ մեղադրող Արամ Չախոյանը չէր առարկել, միայն նշել էր, որ խափանման միջոցը պետք է փոխվի գրավի դիմաց։



Հիշեցնենք՝ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով և 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք: Ինչպես նաև 2016թ. հուլիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքում և հարակից տարածքում կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ պատանդ է վերցրել և պահել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ անձնակազմի երեք աշխատակիցների՝ նրանց ազատելու պայմանով պետական մարմիններին ներկայացնելով վիրաբուժական նոր անձնակազմով ապահովելու, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից գնդի տարածք ժամանելու պահանջներ: