Ինչպե՞ս հակահեղափոխություն անել

Ինչպե՞ս հակահեղափոխություն անել
Զարուհի Փոստանջյանի կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ կա մի, առաջին հայացքից խիստ հայրենասիրական շեշտադրում՝ Հայաստանի ընտրություններին արցախահայության ընտրելու եւ ընտրվելու իրավունքը վերականգնելու մասին:



Փաստացի խոսքը վերաբերում է նրան, որ նոր իշխանությունը պետք է հռչակի Հայաստանի եւ Արցախի վերամիավորումը: Ավելի լավ հակահեղափոխություն հազիվ թե հնարավոր է մտածել: Նման տրամադրություններ գեներացնում է նաեւ Լույս Արցախին նախաձեռնությունը: Այսինքն գործ ունենք իրավիճակի հետ, երբ Արցախում ժողովրդավարական բարեփոխումների, օրինականության հաստատման, սոցիալական լարվածության թուլացման պահանջը փորձ է արվում փոխակերպելու մի գաղափարով, որը գործնականում անիրականանալի է, բայց այդ հողի վրա կարելի է քաղաքական տրամադրություններ կառավարել:



Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա առկա է Արցախի եւ Հայաստանի միջեւ լարվածություն սադրելու սպառնալիք: Եթե այդ տրամադրությունները խորանան, ապա կստացվի, որ Արցախը պահանջում է Հայաստանի հետ միավորում, իսկ պաշտոնական Երեւանը ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի անում:



Դա նոր իշխանություններին հեղինակազրկելու ամենակարճ եւ, պետք է խոստովանել, բավական դիպուկ մտածված ճանապարհն է: