Ռուսաստանցիների պարտքը բանկերին հասել է 4 տրիլիոն ռուբլու

Ռուսաստանցիների պարտքը բանկերին հասել է 4 տրիլիոն ռուբլու
Ռուսաստանցիների համախառն պարտքը բանկերին եւ վարկային կազմակերպություններին ընթացիկ տարվա առաջին եռամսյակի համար կազմում է 4 տրիլիոն ռուբլի:



Այս մասին հայտնում է «Известия»-ն` պարզաբանելով, որ պարտքը ընդհանուր առմամբ աճել է 5%-ով` վկայակոչելով ՌԴ Դաշնային հարկադիր կատարողների ծառայության հրապարակած տվյալները: Նշվում է, որ պարտքերի ավելի քան կեսը՝ 1,8 տրիլիոն ռուբլին, հանդիսանում են չվճարված եւ ժամկետանց պարտավորությունները:



Վերլուծաբանների մի մասը կարծում է, որ սա ցույց է տալիս ռուսաստանցիների նյութական վիճակի վատթարացումը, իսկ մյուս մասն էլ պարտքի 5%-անոց աճը մեկ եռամսյակի համար պայմանավորում են բանկերի եւ վարկային կազմակերպությունների քաղաքականության խստացմամբ: Նշվում է, որ ունեցած չկատարված պարտավորությունների պատճառով Ռուսաստանից դուրս գալու իրավունքից զրկված քաղաքացիների թիվը արդեն հասել է 2,3 միլիոնի: