Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոյաջյանը Հայաստանում է

Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոյաջյանը Հայաստանում է
Ամերիկահայ հայտնի գրող Քրիս Բոյաջյանը Հայաստանում է: Բոյաջյանը թվիթերյան իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ: Լուսանկարը հրապարակել է հետևյալ կերպ. «Նոր Հայաստանի ռեզոնանսի, զարգացվածության և էներգիայի մի օրինակ: Մենք այսօր առաջին անգամ հանդիպեցինք ՀՀ մշակույթի նախարար Տիկին Լիլիթ Մակունցի հետ: Այս փոքր, քաջ երկրի տեսլականը զարմացրեց ինձ»:



Քրիս Բոյաջյանն անդրադարձել է նաև երեկ Հանրապետության հրապարակւմ կազմակերպված համերգային միջոցառմանը: Բոյաջյանը նշել է, որ Հայաստանը սարերի չափ խնդիրներ ունի, բայց հայ ժողովուրդը սարի պես սիրտ ունի: