Վարձով տարածքներ եւ նվիրատվություն. Գեղարքունիքի մարզի դատավորների ունեցվածքը

Վարձով տարածքներ եւ նվիրատվություն. Գեղարքունիքի մարզի դատավորների ունեցվածքը
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակում է պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ու գույքի մասին հայտարարագրերը։



Ահա թե ինչ են հայտարարագրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները: Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր **Վարդան Հարությունյանի** եկամուտները տարեցտարի աճում են: 2014 թվականին նա հայտարարագրել է բնակարան, անհատական բնակելի տուն, մարդատար TOYOTA LAND CRUISER PRADO V6 4.0: 2016 թվականին դատավորը անհատական բնակելի տունը օտարել է 115հազար ԱՄՆ դոլարով: 2017 թվականին դրամական միջոցները կազմել են 4մլն. 500հազար դրամ, 115հազար ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձը՝ 7մլն. ՀՀ դրամ:



Դատավորի կնոջ՝ Արմիկ Հարությունյանի դրամական միջոցները 2014 թվականին կազմել են 15մլն. ՀՀ դրամ, 30 հազար դոլար եւ 10 հազար եվրո: Ի դեպ՝ կնոջ հայտարարագրում աշխատավարձի չափ չկա նշված, կարելի է ենթադրել, որ դատավորի կինը չի աշխատում: 2017թ-ին նրա դրամական միջոցները պակասել են՝ կազմելով 4 մլն դրամ:



Դատավոր **Վահագն Մելիքյանը** 2016 թվականին ձեռք է բերել հասարակական նշանակության շինություն 120 հազար ԱՄՆ դոլարով: Նույն տարում հայտարարագրել է 17մլն. դրամ եւ 11հազար 500 ԱՄՆ դոլար: Աշխատավարձը կազմել է 8 մլն ՀՀ դրամ: Դատավոր **Յուրիկ Իսկոյանը** 2015թվականի հարկային տարվա սկզբին հայտարարագրել է 9մլն. 800հազար դրամ: Տարեվերջին այն կազմել է՝ 13մլն. 400հազար դրամ: Աշխատավարձը եւ կենսաթոշակը կազմել է՝ 12մլն. 510 հազար 908 ՀՀ դրամ: 2017թվականին Աշխատավարձը, կենասթոշակը, ստացված փոխառությունը եւ դատավորին նվիատվությունը կազմել է՝ 23մլն. 483 հազար, 474 ՀՀդրամ: Դատավորի կինը՝ Անահիտ Խաչիկյանը 2015թվականին հայտարարագրել է 7մլն. 600հազար ՀՀ դրամ: Այդ տարում նա օտարել է Gaz 24-10 ավտոմենքենա՝ 950 հազար ՀՀ դրամ: Աշխատավարձը կազմել է 840հազար ՀՀ դրամ: 2017թվականին դատավորի կինը 11մլն. 800 հազար ՀՀ դրամով ձեռք է բերում մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց TOYOTA LAND CRUISER 200 4.0:



Հարուստ դատավորների շարքին է դասվում **Սերոբ Մանուկյան**: 2014 թվականի հարկային տարվա վերջին հայտարարագրել է 22 միլիոն դրամ, 63 հազար դոլար եւ 60 հազար եվրո: Ընդ որում, տարեսկզբի համեմատ՝ դատավորի դրամական միջոցները ավելացել են 3 միլիոն դրամով, 3 հազար դոլարով եւ 2 հազար եվրոյով: Դատավորի եկամուտները 2014 թվականին կազմել են 17 միլիոն դրամ, որից 7,4 միլիոնը աշխատավարձն է, 9,6 միլիոնը՝ վարձակալության դիմաց ստացված եկամուտներ: 2015թվականին դատավորի եկամուտը կրկին աճել է: Նույն տարում նա 400հազար ՀՀ դրամով ձեռք է բերել մոտոցիկլ՝ SAVIN MKZ 200: 2017 թվականին նրա դրամական միջոցները կազմում եմ 26 մլն. ՀՀ դրամ, 65հազար ԱՄՆ դոլար, 65 հազար եվրո, 300հազար ռուսական ռուբլի: Աշխատավարձը, վարձակալության դիմաց ստացված վճարները եւ ստացված փոխառությունը կազմում է՝ 16մլն. 595հազար 389 ՀՀ դրամ: Դատավորի կինը՝ Մարիետա Գալստյանը, 2015թվականին հայտարարագրում է 3մլն. ՀՀ դրամ, 24հազար 500 ԱՄՆ դոլար, 8 հազար եվրո: 2017թ.-ին նրա եկամուներ աճում են 2 հազար դոլարով եւ 1000եվրոյով:



Ըստ հայտատարագրի՝ դատավոր **Ավագ Գաբրիելյանը** 2014թ-.ին 20 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է գնել: Եվ դա չի խանգարել, որ դատավորի դրամական միջոցները տարվա ընթացքում աճեն՝ փոխանակ պակասելու: 2014 թվականին նա ունեցել է 2 միլիոն դրամ, 70 հազար դոլար եւ 10 հազար եվրո, իսկ տարեվերջին՝ 5 միլիոն դրամ, 80 հազար դոլար եւ 10 հազար եվրո դրամական միջոցներ: Ավագ Գաբրիելյանի 9,3 միլիոն դրամ եկամուտից 7,4 միլիոն դրամը նրա աշխատավարձն է, 1,9 միլիոնը՝ փոխառություններից ստացված տոկոսներ: Դատավորը 2015թվականին օտարել է բնակարան՝ 30մլն. ՀՀ դրամ: 2016 թվականին հայտարարագրել է 7 մլն. ՀՀ դրամ, 142 հազար ԱՄՆ դոլար, 10հազար եվրո: Աշխատավարձը կազմել է 7 մլն. ՀՀ դրամ:



**Նելլի Կարապետյան**