Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար

Աստղագուշակ՝ մայիսի 29-ի համար
**Խոյ**. Օրը շատ հագեցած կլինի: Կարելի է հույսը դնել ղեկավարության աջակցության վրա, սակայն պատրաստ եղեք այն բանին, որ ամենաբարդ ու տհաճ աշխատանքը դուք ստիպված եք լինելու ինքնուրույն անել:Ազատ ժամանակ շատ քիչ կլինի: Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի չի ընկնում կայունությամբ, սակայն դուք ձգտում եք տրտմության մեջ չընկնել:



**Ցուլ**. Օրը ձեր առջև կբացի հետաքրքիր պրոֆեսիոնալ հեռանկարներ: Հնարավոր է, որ ստանաք այնպիսի առաջարկներ, որոնք ընդունելով դուք էապես կբարելավվեք ձեր ֆինանսական վիճակը: Անձնական հարաբերությունների տեսանկյունից սա ամենաբարենպաստ օրը չէ:



**Երկվորյակ**. Այսօր դուք շատ բան ունեք անելու և չի բացառված, որ մինչև ուշ երեկո մնաք աշխատավայրում: Ղեկավարության հետ լեզու գտնելը շատ լավ է ստացվում, շանս կա նաև ազդեցիկ մարդկանց մեջ հովանավորներ գտնել: Դրական էմոցիաները երաշխավորված են:



**Խեցգետին**. Սա աշխատանքի համար ամենահարմար օրը չէ՝ հեշտ չի լինելու կենտրոնանալը: Դուք մեծ հաճույք եք ստանում ոչ պաշտոնական շփումներից, այնպես որ, ավելի նպատակահարմար է օրն անցկացնել ընկերների հետ հանդիպումներում: Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել սիրելի մարդու հետ:



**Առյուծ**. Դուք այսօր շատ և բեղմնավոր եք աշխատում, և պրոֆեսիոնալ հաջողության հավանականությունը բավական մեծ է: Միշտ չէ, որ հաջողվում է լեզու գտնել աշխատակիցների հետ, սակայն դուք վստահ եք ձեր ուժերի մեջ և մի շարք խնդիրներ լուծում եք ինքնուրույն: Օրը հարմար է անձնական կյանքում ինչ-որ բան փոխելու համար:



**Կույս**. Այսօր դուք ստիպված կլինեք բարդ ընտրություն անել՝ ընդունել ոչ պարզ որոշում: Պետք է գործել հետևողականորեն, սակայն ձեզ համար դժվար է կենտրոնանալը: Նոր ծանոթների հետ լեզու գտնելն այնքան էլ հեշտ չի ստացվում:



**Կշեռք**. Դուք մեծ հաջողությունների եք հասնում աշխատավայրում: Հնարավոր է դրամական միջոցների ստացում, այդ թվում և՝ անսպասելի աղբյուրից: Կարելի է խոշոր գնումներ անել: Օրը նաև հարմար է արձակուրդին պատրաստվելու և հանգստի համար անհրաժեշտ իրեր գնելու համար:



**Կարիճ**. Այսօր հնարավոր են պրոֆեսիոնալ բնույթի խնդիրներ, մանր, սակայն ցավալի թյուրիմածություններ: Չնայած որ կարողանում եք աշխատակիցների հետ ընդհանուր հայտարարի գալ, այնուամենայնիվ դժվարություններ են ծագում ղեկավարության և ազդեցիկ մարդկանց հետ շփումներում: Բարենպաստ օր է կոնֆերանսներին և սեմինարներին մասնակցելու համար: Կարելի է և քննարկել գործնական հարցեր ոչ պաշտոնական միջավայրում:



**Աղեղնավոր**. Բարենպաստ օր է, որը ձեր առջև բացում է նոր հնարավորություններ:: Կարելի է խախտել ավանդույթները, նահանջել համընդհանուր կանոններից, ինքներդ ձեզ թույլ տաք մի ինչ-որ իրոք անսովոր բան: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է մտերիմների հետ շփվելու, ընկերական երեկույթների և ուղղակի ընտանիքի շրջապատում հանգստանալու համար:



**Այծեղջյուր**. Այսօր դուք անսովոր արարքներ եք թույլ տալիս եւ հասնում տպավորիչ արդյունքների: Օրը հարմար է երկարաժամկետ պլանավորման, բիզնես-գաղափարներ և դրանց պայմանները քննարկելու համար: Օրը բավական հարմար է ձեռագործությամբ զբաղվելու համար՝ դուք շանս ունեք սեփական ձեռքերով հիանալի բաներ պատրաստելու:



**Ջրհոս**. Ձեզ բնորոշ զգուշավորությունն այսօր դավաճանում է՝ դուք սովորականից ավելի հաճախ եք չմտածված քայլերի գնում, թույլ տալիս անպատեհ արտահայտություններ: Նշանի ներկայացուցիչների որոշ մասը վիճում են գործընկերների և ազդեցիկ հովանավորների հետ, մյուս մասն էլ՝ դատարկ բաների վրա ծախսում ահռելի գումարներ, կամ որպես բողոքի նշան՝ բացահայտ հիմար բաներ անում



**Ձկներ**. Օրը հարմար է լուրջ գործերի համար: Չարժե հույս կապել կարևոր գործնական բանակցություններում լուրջ առաջընթացի հետ, սակայն կարելի է աշխատակիցների և դաշնակիցների հետ քննարկել ընդհանուր գործերը, պայմանավորվել անելիքները: Այսօր կարելի է տան համար համակրելի մանրուքներ գնել: Երեկոյան արժե թատրոն կամ համերգ այցելել: