Մեքենաս գաղտնի թող մնա. Հրազդանի քաղաքապետը թանկարժեք մեքենա է գնել

Մեքենաս գաղտնի թող մնա. Հրազդանի քաղաքապետը թանկարժեք մեքենա է գնել
Մեր տեղեկություններով՝ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը թանկարժեք մեքենա է գնել: Քաղաքապետարանի մոտ կանգնած մեր աղբյուրը մեզ հայտնեց, որ քաղաքապետը վերջերս աշխատանքի է եկել LEXUS մանկնիշի մեքենայով՝ ցուցադրելով իր գնած նոր մեքենան. «Երբ սկսվեցին ցույցերը, քաղաքապետը այլեւս այդ մեքենայով աշխատանքի չի եկել: Նա աշխատանքի է եկել իր ծառայողական մեքենայով, երբեմն էլ RANGE ROVER մանկնիշի մենքենայով: Բացի այս երկու ավտոմեքենաներից, քաղաքապետը ունի նաեւ MERCEDES-BENZ S550 մակնիշի ավտոմեքենա: Իսկ նոր գնված մեքենան արժե մոտ 100 հազար ԱՄն դոլար»,-ասաց մեր զրուցակիցը:



Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը 2015 թվականին դրամական միջոցներ չի հայտարարագրել: Քաղաքապետը ներկայացրել է միայն «չոր աշխատավարձ»՝ 4մլն. 762հազար 463 դրամ: 2018 թվականի ապրիլի 19-ին քաղաքապետը նոր հայտարարագիր է ներկայացրել:



Ըստ կայքի՝ 2017 թվականի հարկային տարվա սկզբին քաղաքապետը հայտարարագրեր է 292հազար 920 դրամ, իսկ հարկային տարվա վերջում՝ 3մլն. 666հազար 350դրամ: Աշխատավարձի չափի մասին տեղեկությունը բացակայում է կայքից, իսկ այդ տարվա փոխառություններից (վարկերից) ստացած եկամուտը կազմել է 35 մլն. ՀՀ դրամ:



Քաղաքապետը նաեւ չի ներկայացրել տեղեկություն անշարժ գույքի եւ ավտոմեքենաների մասին: Ըստ նոր հայտարարագրի՝ Հրազդանի քաղաքապետի կինը՝ Զարիկ Գեւորգյանը, ով չի աշխատում, հայտարարագրել է 50 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ LEXUS LX 570 մակնիշի ավտոմեքենա:



**Նելլի Կարապետյան**