Բաքվում արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին

Բաքվում արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին
Մենք դեռ հույս ունենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը չի կրկնի այն սխալները, որոնք կատարել են նրանց նախորդները եւ կվարի առողջ դիվանագիտական քաղաքականություն: Ինչպես հայտնում է Minval.az-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիեւը` անդրադառնալով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հայտարարություններին:



«Ափսոսում ենք, որ Փաշինյանը հանդես է գալիս հակասական հայտարարություններով` կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հետ»,- իր խոսքում ասել է Հաջիեւը` հիշեցնելով, որ ԼՂ բնակիչները ադրբեջանական սահմաններից ներս կարող են օգտվել իրենց ինքնորոշման իրավունքից, ինչը այս դեպքում ենթադրվում է Ադրբեջանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կազմում խաղաղ համակեցություն եւ բարգավաճում, երկու համայնքների արժանապատվության հարգմամբ: