Ռուսաստանաբնակ հայությունը պետք է ունենա հայանպաստ կեցվածք. Վ. Սոլովյով

Ռուսաստանաբնակ հայությունը պետք է ունենա հայանպաստ կեցվածք. Վ. Սոլովյով
Ռուս լրագրող Վլադիմիր Սոլովյովը կարծում է, որ ռուսաստանաբնակ հայերը պետք է կատարելապես հայանպաստ դիրքորոշում ունենան, կապված Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերի եւ թավշյա հեղափոխության հետ: Ինչպես հայտնում է Вести.фм-ը, Սոլովյովը մասնավորապես ասել է, որ հայ ցուցարարները որեւէ աշխարհաքաղաքական առաջնահերթություն չեն դնում իրենց առաջ եւ որեւէ վատ խոսք նույնիսկ ռուսների հասցեին չի հնչում, կամ չեն ասում, որ պետք է խզել դաշնակցային հարաբերությունները ռուսների հետ եւ հանել Գյումրիից ռուսական բազան:



Սոլովյովը դրվատանքով է խոսել Փաշինյանի մասին, հատկապես ընդգծելով, որ բազմահազարանոց ցույցերն այնպես են կազմակերպվում, որ քաղաքներում կյանքը չի խաթարվում իր բնականուն հունից: Նա կոչ է արել օրինականացնել իշխանության փոխանցումը, նշելով որ այդպիսով նաեւ ընդդիմությունը կունենա կարգավիճակ երկրի ղեկն իր ձեռքը վերցնելու:



Սոլովյովը նաեւ ասել է, որ կուզենար նաեւ լսել ռուսաստանաբնակ հայ երեւելիների կեցվածքը, ակնկալելով, որ դա կլինի լիովին հայանպաստ կեցվածք, ինչպես արտահայտել է Գարիկ Մարտիրոսյանը: