Օլեգ Դերիպասկան հնարավոր է հրաժարվի Русал-ից

Օլեգ Դերիպասկան հնարավոր է հրաժարվի Русал-ից
Ռուս գործարար Օլեգ Դերիպասկան, ով ամերիկյան սանկցիոն ցանկում հայտնվելու պատճառով ավելի քան մեկ միլիարդ դոլար էր կորցրել, հնարավոր է հրաժարվի Русал  ընկերությունից: Այս մասին հայտնում է Коммерсантъ պարբերականը: Ինչպես հաղորդվում է պարբերականի հրապարակած հոդվածում, Դերիպասկան արդեն քննարկումներ է սկսել գործընկերների հետ Русал բաժնետիրական ընկերության լուծարման եւ վերակազմավորման օրակարգով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դերիպասկան պատրաստ է հեռանալ նաեւ En+ ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից: