Երկու Կորեաների նախագահները ծառ կտնկեն դեմարկացիոն գոտում

Երկու Կորեաների նախագահները ծառ կտնկեն դեմարկացիոն գոտում
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղը` ապրիլի 27-ին, տեղի է ունենալու Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հանդիպումը ապառազմականացված գոտում: Ինչպես հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը, հանդիպումը բացի բուն բանակցություններից եւ համատեղ փաստաթղթի ստորագրումից, կունենա նաեւ խորհրդանշական արարողակարգային տարրեր: Մասնավորապես, հանդիպումից հետո երկու Կորեաների նախագահները դեմարկացիոն գծում ծառ կտնկեն, որից հետո Կիմ Չեն Ընը այն կջրի Հանգան գետից բերված ջրով, իսկ Մուն Չժե Ընը` Տեդոնգան գետից բերված ջրով: Ծառի կողքին էլ երկու առաջնորդները կզետեղեն խաղաղության եւ բարգավաճման մաղթանք պարունակող քարե տախտակ: