Էմանուել Մակրոնը հստակեցրել է Թրամփի դիրքորոշումը Իրանի հետ միջուկային գործարքի առնչությամբ

Էմանուել Մակրոնը հստակեցրել է Թրամփի դիրքորոշումը Իրանի հետ միջուկային գործարքի առնչությամբ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը չի աջակցում Իրանի հետ Միջուկային գործարքի համաձայնագրին: Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը: Թրամփի հետ բանակցություններից հետո Մակրոնը մասնավորապես ասել է. «Ինձ թվում է, որ Թրամփն այնքան էլ պատրաստ չէ գործարքը պաշտպանել: Ես դա անձամբ ինձ վրա չեմ վերցնում»: Մակրոնը նաեւ հավելել է, որ պետությունները մեծ խնդիրներ կարող են լուծել միայն միասնաբար եւ պետք է միավորվեն իրանական խնդիրը կարգավորելու համար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մակրոնը մտադիր է նոր համաձայնագիր մշակել Իրանի հետ, սակայն եւ հայտարարել էր, որ իր երկիրը դուրս չի գա արդեն եղած համաձայնագրից: .