Միացյալ Նահանգները չի փոխի Միջուկային գործարքի համաձայնագրի պայմանները

Միացյալ Նահանգները չի փոխի Միջուկային գործարքի համաձայնագրի պայմանները
Ամերիկյան կողմը մտադրություն չունի փոփոխության ենթարկել կամ վերանայել Իրանի եւ «վեցյակի» միջեւ կնքված Միջուկային գործարքի մասին համաձայնագիրը, սակայն հույս ունի հավելյալ համաձայնագիր մշակել վերջինիս հետ կապված: CNN-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարի` միջազգային անվտանգության հարցերով օգնական Քրիստոֆեր Ֆորդը: Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը նաեւ ընդգծել է, որ ամերիկյան ղեկավարությունը ցանկանում է մնալ Իրանի հետ միջուկային գործաքի մեջ: