Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սոլսբերիում ամեն ինչ անվտանգ է

Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սոլսբերիում ամեն ինչ անվտանգ է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Սոլսբերի քաղաքում, որտեղ տեղի էր ունեցել նախկին հատուկ գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր` Յուլյա Սկրիպալի թունավորումը նյարդապարալիտիկ թունավորման նյութով, ամեն բան արդեն անվտանգ է: Այս մասին հայտնում է BBC-ն: Ավելի վաղ բրիտանական պատկան մարմինները հայտարարել էին, որ նյարդապարալիտիկ նյութի հետքերը, որով թունավորվել էին հայր եւ դուստր Սկրիպալները, հայտնաբերվել են Սոլսբերիի մի քանի հատվածներում: