Արգենտինայի նախագահը հրաժարվել է բոյկոտել ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը

Արգենտինայի նախագահը հրաժարվել է բոյկոտել ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը
Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին հայտարարել է, որ կգնա Ռուսաստան` այս տարի այդ երկրում տեղի ունենալիք ֆուտբոլի Աշխարհաի առաջնությանը: Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Մոսկվայում արգենտինական դեսպանի հայտարարությունն այս առնչությամբ:



Ըստ հայտարարության՝ Մակրին մի մարդ է, ով երբեք չի դրժում խոսքը եւ կայցելի առաջին երկու հանդիպումները դիտելու` կնոջ եւ դստեր հետ միասին եւ ապա կվերադառնա Արգենտինա, որից հետո արդեն եզրափակչին հնարավոր է կրկին գնա Մոսկվա` վերջնական խաղը դիտելու: