Կիմ Չեն Ընը գաղտնի այցելել է Չինաստան

Կիմ Չեն Ընը գաղտնի այցելել է Չինաստան
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը գաղտնի այցելել է Չինաստան եւ Պեկինում հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: Այս մասին հայտնում է svoboda.org-ը:



Նշվում է, որ չհայտարարված այցը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Կիմերի դինաստիայի ներկայիս դիկտատորի հետ եղել է նաեւ նրա կինը: Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կորեական ճգնաժամի կարգավորման հարցը եւ Չինաստանի նախագահը հայտարարել է, որ փորձում է ամեն բան անել դրականորեն կարգավորման գործընթացի վրա ազդելու համար: Կիմ Չեն Ընը իր հերթին խոսել է իր եւ ԱՄՆ նախագահի առաջիկա հանդիպման մասին՝ կարեւորելով Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը:



Ուշագրավ է այն,որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպումից առաջ Կիմ Չեն Ընը որոշել է հանդիպել իր ամենամեծ հարեւանի հետ եւ քննարկել ռեգիոնալ օրակարգի հարցերը: