ԱՄՆ-ն չի վախենում Չինաստանի հետ առեւտրային պատերազմից

ԱՄՆ-ն չի վախենում Չինաստանի հետ առեւտրային պատերազմից
ԱՄՆ Ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարելէ, որ Վաշինգտոնը չի վախենում Պեկինի հետ առեւտրային պատերազմից: Այս մասին հայտնում է Fox News-ը: Վերջինս նաեւ ասել է, որ այն աշխատանքը, որը սկսել են կապված մաքսատուրքերի հետ, հասցնելու են իր ավարտին եւ հիմա հաջորդ փուլն են մշակում: Մնուչինը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն կհասնի այն բանին, որպեսզի կրճատվի երկկողմ առեւտրի դեֆիցիտը: Նշենք, որ ավելի վաղ Չինաստանի Էկոնոմիկայի նախարար Լյու Հեն հայտարարել էր, որ պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսատուրքի բարձրացումը ԱՄՆ կողմից խախտումէ միջազգային առեւտրային կանոնները եւ Պեկինը պատրաստվում է պաշտպանել իր շահերը: