Վրաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին եւ Սպիտակ տանը

Վրաստանի վարչապետը երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին եւ Սպիտակ տանը
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսին եւ Սպիտակ տան վարչակազմին` գլխավորությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Վրաստանին հանդեպ ցուցաբերված հերթական վճռական աջակցության համար:



Այս մասին հայտնում է ГРУЗИНФОРМ լրատվական գործակալությունը:



Նշենք, որ ԱՄՆ ընթացիկ տարվա պետական բյուջեով Վրաստանին հատկացվել է 105,3 միլիոն դոլար, իսկ մյուս պետությունների օգնության հարցում որպես չափորոշիչ է դիտվել այն, թե տվյալ պետությունը ինչ վերաբերմունք է որդեգրել Աբխազիայի եւ Հարավային Օսեթիայի հանդեպ: Ըստ այդմ, այն պետությունները, որոնք ճանաչել են Աբխազիան եւ Հարավային Օսեթիան, զրկվել են ամերիկյան աջակցությունից: