Սերժ Սարգսյանը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պանթեոնում (ֆոտոշարք, տեսանյութ)

Սերժ Սարգսյանը, վարչապետը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ պանթեոնում (ֆոտոշարք, տեսանյութ)
Այսօր Հայաստանի նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 11-րդ տարելիցն է։ Այդ կապակցությամբ իշխանական վերնախավը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։



Բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ խոնարհեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին, խնկարկեցին, ապա հապշտապ հեռացան։ Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը հանկարծամահ է եղել 2007 թվականի մարտի 25-ին՝ կյանքի 56-րդ տարում։



Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ. հունիսի 12-ին, Երևանում: Մարգարյանը ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 2000-2007 թվականներին: Հայկական քաղաքական կյանքի մեջ է ընդգրկվել դեռ 1965 թ.-ից: 1968թ.-ից եղել է խորհրդային տարիներին ընդհատակյա գործող Ազգային միացյալ կուսակցության անդամ, 1973թ.-ից` ԱՄԿ խորհրդի անդամ: 1974-ին ձերբակալվել է եւ դատապարտվել երկամյա բանտարկության` խորհրդային վարչակարգի դեմ պայքարելու մեղադրանքով: 1992թ.-ին անկախ Հայաստանում դարձել է երկրի առաջին գրանցված կուսակցության անդամը, որի խորհրդի նախագահն էր 1993-ից մինչև իր մահը։



1993-1997 և 1998-2005թթ.` ՀՀԿ խորհրդինախագահ: 1997-98-ին եղել է ՀՀԿ նախագահ, 2005-ին դարձյալ ընտրվել է ՀՀԿ նախագահ, 1998-ից Երկրապահ կամավորական միության անդամ, այնուհետև` ԵԿՄ վարչության անդամ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ, պետականության կայացման եւ տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանով։



##### ![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29138480_2065782110348158_1527410193_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=f63fce5a0f5a4524c27f82ff35eb6447&oe=5AB8FD5C)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29547546_2065782117014824_963421595_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=4359fc19e38c391efb13c08031467618&oe=5AB9F0FA)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29340818_2065782147014821_429653718_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=1c97774d34b1dcb88b201b92a32766f5&oe=5AB9F146)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29138766_2065782160348153_1616528942_n.jpg?_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=0ac7963208e8598b1265c9d3894fd0d4&oe=5ABA1EDB)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345305_2065782167014819_876802136_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=194ddbd16e5d52a9e58e052baf5f0944&oe=5AB9E0A6)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345207_2065782173681485_1865329526_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=a830250b1381019311993a25e3939f61&oe=5ABA0FA8)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29550408_2065782177014818_896086861_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=a19b3fa6d0668760c5ad8a3df6fb36a1&oe=5AB90031)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29341667_2065782183681484_685451484_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=653199995731f07f214c6ef7466f30d2&oe=5AB9FBAB)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345430_2065782190348150_1999348156_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=5eaced3598c41327179c6962628819b1&oe=5ABA1BB1)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345120_2065782193681483_380064116_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=00c96477c74281ee3894c9c1cb23093f&oe=5ABA2F9E)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29341542_2065782207014815_729361583_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=de30426c796f125eadb1665706119ee8&oe=5AB9CA61)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29665751_2065782220348147_1425272372_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=e57708f89d97d8fb42506f3177c4e30a&oe=5AB9DE1A)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29547016_2065782230348146_2127825710_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=53e986d08da736f6d8078bee3d94d966&oe=5AB9C1D3)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29138661_2065782387014797_979282417_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=fe32a3c716c21b43ca2b67ec329e048a&oe=5AB9E377)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29138356_2065782393681463_660192724_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=33899b882fbaa76c162697838dac1986&oe=5ABA21EB)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345438_2065782397014796_1047164661_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=2e3d2d59a6b78becd38459399442599c&oe=5AB9085B)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29341553_2065782403681462_860273169_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=2b61b00a520d54203bf68f3e357d6f04&oe=5AB9E259)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29138853_2065782407014795_2023875107_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=0d9a61ea064daa30572d84ab1a5ef3aa&oe=5AB8F920)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345284_2065782410348128_1099563872_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=a8467dcf169985e15651e35b3c019572&oe=5AB8F0B6)



![](https://scontent-frx5-1.xx.fbcdn.net/v/t34.0-0/p280x280/29345207_2065782173681485_1865329526_n.jpg?_nc_cat=0&_nc_ad=z-m&_nc_cid=0&oh=a830250b1381019311993a25e3939f61&oe=5ABA0FA8)