ՖԻՖԱ-ի նախագահը զգուշացրել է բարդություններ չստեղծել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում

ՖԻՖԱ-ի նախագահը զգուշացրել է բարդություններ չստեղծել ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի` ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն անդրադարձել է այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնության հնարավոր բոյկոտին, որը տեղի է ունենալու Ռուսաստանում, եւ նախազգուշացրել,որ խնդիրներ չստեղծեն եւ համաշխարհային ֆուտբոլային տոնը չստվերեն, այլապես, լուրջ խնդիրների առաջ կկանգնեն: Այս մասին հայտնում է Sportbox-ը:



«Մենք որեւէ մեկի հետ պայքարելու ցանկություն չունենք: Սա ֆուտբոլային համաշխարհային տոն է, եւ հենց այդպիսին էլ դուք այն կտեսնեք, իսկ եթե որեւէ մեկը փորձի խոչընդոտել, խոստանում եմ, մենք լուրջ խնդիրներ կստեղծենք նրա համար: Ռուսները ցանկանում են այն դարձնել հաջողված: Ես դեռեւս երբեք նախապատրաստական աշխատանքների նման բարձր մակարդակ չեմ տեսել, հատկապես` անվտանգության առումով»,-ասել է Ինֆանտինոն: