Իրաքում մի խումբ ուսանողներ հայտնվել են նացիստական սկանդալի կենտրոնում

Իրաքում մի խումբ ուսանողներ հայտնվել են նացիստական սկանդալի կենտրոնում
Իրաքի մայրաքաղաք Բաղդադի համալսարանի բժշկական ֆակուտետի հինգ ուսանողներ հայտնվել են նացիստական սկանդալի կենտրոնում այն բանից հետո, երբ որոշել են հագնվել Երրորդ ռեյխի զինվորականների համազգեստով եւ այդ համազգեստով լուսանկարներ հրապարակել։



Լուսանկարները ուսանողները հրապարակել են ShakwMakw ֆեյսբուքյան խմբում, որն ունի ավելի քան 3 միլիոն բաժանորդ։ Լուսանկարները խմբի մասնակիցների կողմից արժանացել են սուր քննադատության։ Արդյունքում դրանց հեղինակը ներողություն է խնդրել խմբի բաժանորդներից եւ հեռացրել լուսանկարները։