Խաբարովսկի երկրամասում մարդկային ձեռքերով լի պարկ է հայտնաբերվել

Խաբարովսկի երկրամասում մարդկային ձեռքերով լի պարկ է հայտնաբերվել
ՌԴ Խաբարովսկի երկրամասի Խաբարովսկի շրջանում իրավապահները հայտնաբերել են մի պարկ, որի մեջ եղել են մարդկային ձեռքերի դաստակներ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է իրավապահ մարմիններում իր աղբյուրը:



Criminal\_khv կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ անհայտ աղբյուրի փոխանցմամբ՝ պարկում եղել է 26-28 զույգ մարդկային ձեռքի կտրված դաստակ: Կից լուսանկարում մարմնի մասերի կողքին երևում են նաև լաթե ոտնամաններ (բախիլներ): Որևէ բժշկական հաստատություն կապ ունի՞ արդյոք այդ ամենի հետ, առայժմ հայտնի չէ:



«Նման բան հայտնաբերվել է: Դա եղել է Խաբարովսկի մարզում»,- ասել է РИА Новости-ի զրուցակիցը:



Նշվում է, որ պաշտոնական որևէ մեկնաբանություն իրավասու մարմիններից առայժմ չի ստացվել: