Ուկրաինայում սպառնում են ձախողել ՌԴ նախագահի ընտրությունները

Ուկրաինայում սպառնում են ձախողել ՌԴ նախագահի ընտրությունները
Ուկրաինայի «Ազատություն», «Աձ սեկտոր» և «Ազգային կորպուս» ազգայնական կազմակերպությունները սպառնացել են ՌԴ նախագահի ընտրության օրը շրջափակել Ուկրաինայում ռուսական դիվանագիտական հաստատությունների շենքերը և վիժեցնել ընտրությունները: Այս մասին ասվում է «Ազատություն» միավորման մամլո հաղորդագրության մեջ:



Ազգայնականները անթույլատրելի են համարում Ղրիմի անեքսիայի 4-րդ տարելիցի օրը Ուկրաինայում ՌԴ նախագահի ընտրությունների անցկացումը: Նրանք խոստանում են շրջափակել դիվանագիտական հաստատությունների շենքերը և «ամոթի միջանցք» բացել քվեարկությանը մասնակցել ցանկացողների համար:



Նշենք, որ ՌԴ նախագահի ընտրությունները տեղի կունենան մարտի 18-ին: Փետրվարի սկզբին Ուկրաինայում ՌԴ դեսպանատունը Ուկրաինայի ԱԳՆ-ին տեղեկացրել է Կիևում, Օդեսայում, Խարկովում, և Լվովում ընտրատեղամասեր բացելու մտադրության մասին և խնդրել ապահովության միջոցներ ձեռնարկել: Իր հերթին ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան հայտարարել էր, որ Ուկրաինայում ՌԴ նախագահի ընտրությունների կազմակերպման գործում «ձախողված իրավիճակ է» և դա՝ ոչ ՌԴ մեղքով: