Ուրիշի գործերին միջամտելը տերության մոտեցում չէ. Սերգեյ Լավրով

Ուրիշի գործերին միջամտելը տերության մոտեցում չէ. Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն այլ երկրների գործերին իր միջամտությունը բարի գործ է համարում, սակայն, իրականում դա «տերության» մոտեցում չէ, հայտնում է РИА Новости-ն:



Լավրովի խոսքով՝ ամերիկյան լրատվամիջոցներում հսկայական նյութ է հրապարակվել տասնյակ և տասնյակ երկրների ընտրություններին և ներգին գործերին ԱՄՆ միջամտության մասին:



«Երբ այդ թեման սկսեց քննարկվել ամերիկյան ԶԼՄ-ներում, ես ցնցող մեկնաբանություններ տեսա այն մաին, որ այո, մենք՝ ամերիկացիներս անում ենք դա, բայց անում ենք այդ երկրների օգտին, որովհետև մենք մեր միջամտության հետ նրանց բերում ենք նաև ազատություն և ժողովրդավարություն: Մենք այդ փիլիսոփայությունը բացարձակապես չենք կիսում: Ես համարում եմ, որ դա մեծ տերության մոտեցում չէ, և մենք երբեք նման բանով չենք զբաղվի»,- ասել է Լավրովը:



Նա նաև նշել է, որ Մոսկվան չի միջամտում ԱՄՆ ներքին գործերին, և հակառակն ապացուցող որևէ փաստ մինչ օրս չի ներկայացվել:



Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստվում է միջամտել 2018թ, աշնանը Կոնգրեսի ընտրություններին: