Նախընտրական նվերներ շարքային ադրբեջանցիներին` Իլհամ Ալիեւից

Նախընտրական նվերներ շարքային ադրբեջանցիներին` Իլհամ Ալիեւից
Ադրբեջանում, ինչպես հայտնի է այս տարվա ապրիլի 11-ին Ադրբեջանում տեղի են ունենալու նախագահական արտահերթ ընտրություններ: Այս ընտրություններին ընդառաջ,նախընտրական Ադրբեջանում գործող նախագահ եւ ընտրություններում առաջադրված թեկնածու Իլհամ Ալիեւը հետաքրքիր նվեր է մատուցել շարքային ադրբեջանցիներին` հրամանագրեր ստորագրելով, որոնցով բարձրացվում են մի շարք ոլորտներում աշխատողների աշխատավարձները:



Պաշտոնապես այդ քայլը մեկնաբանվել է որպես սղաճով պայմանավորված տարեսկզբյան միջոցառումներ, որոնք ուղղված են շարքային քաղաքացու նյութական վիճակի կայունության պահպանմանը: Press-unitiy.com-ը, վկայակոչելով տնտեսագետ Նաթիգ Ջաֆարլիին, գրում է, որ իհարկե կարելի էր մեկ օրենքով միանգամից այդ միջոցառումը իրականացնել, սակայն իշխանությունները որոշել են ամեն ոլորտի համար զատ զատ հրամանագրերով իրականացնել: Այս եղանակը, ակամա ամեն ինչ վերածել նախընտրական շոու ակցիայի:



Նաթիգ Ջաֆարլին նկատել է, որ այս անգամ բավական բարձր է եղել բարձրացումը` տասը տոկոսով, եւ արձանագրել, որ այն տնտեսական ֆինանսական պայմանները, որոնցում այժմ գտնվում է Ադրբեջանը, նման բարձրացումները պարզապես օրվա հրամայական են դարձնում: Նշենք, որ սղաճնայս տարի կազմում է Ադրբեջանում 12,9%, ինչը բավական բարձր է: