«Հրապարակ»․Վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու է

«Հրապարակ»․Վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանն առաջադրվելու է
ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանին հարցրինք` ինչպե՞ս է վերաբերվում Սերժ Սարգսյանի վարչապետական հեռանկարին։  «Խորհրդարանական  համակարգում անձը որեւէ նշանակություն չունի, հնարավոր է շատ կարճ ժամանակ` մի վեց ամիս, առավելագույնը` մեկ տարի, անձը դրսեւորի իր որակները,  հետո դա չի աշխատելու. անձի մասին պետք է մոռանալ»:



Նկատի ունեք, որ մեկ տարի հետո Սերժ Սարգսյանը հրաժարակա՞ն կտա: «Գիտեք` ես վստահ չեմ, որ Սերժ Սարգսյանն իր թեկնածությունը կառաջադրի, ավելի շատ վստահ եմ, որ չի առաջադրելու»: Պատճառաբանեք։ «Նախ` իր հայտարարությունը խնդրո առնչությամբ, երկրորդ` իր անցած ուղին, երրորդ` երկրի առջեւ ծառացած մարտահրավերները»: Կարեն Կարապետյա՞նը կլինի վարչապետ։ «Չի բացառվում, բացարձակապես չի բացառվում, մարդը 7 տոկոս աճ է ապահովել»:



Բայց դուք իր դեմ ամբողջ սրտով, ամբողջ հոգով ու «արտիլերիայով» սրընթաց պայքարում եք։ «Որ ինքը լինի վարչապետը՝ շարունակելու եմ էլ ավելի սրընթաց պայքարել»: Հաճո՞ւյք եք ստանում «սրընթացից». փաստորեն, չեք ուզում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։ «Քաղաքական հարցադրում եք անում՝ իմ խմբակցությւոնը պետք է որոշի»: Կարծում եք` դե՞մ  կլինեք։ «Կարծում եմ` ցանկացած հնարավորություն չի բացառվում, բայց կրկնվեմ` չեմ կարծում, որ նա առաջադրվի»: