Միսիոներությունը կամ կրոնական քարոզչությունը որպես աշխարհաքաղաքական գործոն

Միսիոներությունը կամ կրոնական քարոզչությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
Ինչպես արդեն նշել էինք մի կողմից կրոնն է այլեւս դառնում աշխարհաքաղաքականության հատկորոշիչ ֆակտոր, մյուս կողմից, կրոնի համատեքստում կարեւորություն է ձեռք բերում կրոնական քարոզչությունը կամ միսիոներությունը որպես միջազգային քաղաքականության վրա ազդող գործողններից մեկը: Ընդ որում եւ մեկը եւ մյուսը կարող են կիրառվել աշխարհաքաղաքական խնդիրներ լուծելու համար, ինչը եւ արվել ու արվում է ինչպես պատմական տարբեր ժամանակաշրջաններում, այնպես էլ այսօր: Մարդկության պատմության վերջին երկու հազարամյակի համար գոնե, միսիոներությունը եղել է եւ մնում է այն գործիքը, որով կարելի է հասարակությունների կյանքում կարեւոր եւ նույնիսկ` արմատական փոփոխություններ իրականացնել:



Արտաքին քաղաքականությունը որպես կանոն հանդիսանում է պետական կարգավորման մոնոպոլ տիրույթ եւ այստեղ հաճախ, այդ մոնոպոլիայի տեր հանդիսացող պետությունը, եթե իհարկե աշխարհաքաղաքական տեսակետից արժեք է ներկայացնում, ունի մեծապետական հավակնություններ, զարգացած տնտեսություն եւ նյութական բավարար բազա, դիմում է արդեն քարոզչական-միսիոներական մեթոդոլոգիային իր ազդեցության տարածքներն ընդլայնելու համար: Որպես կանոն այստեղ օգնության են հասնում տվյալ պետության ներսում դոմինանտ հանդիսացող, սակայն այլ պետության տարածքում որպես սովորական կառույց գործող կրոնական կազմակերպությունները եւ հիմնադրամները, որոնք այս դեպքում արդեն համալրում են պետությունների արտաքին քաղաքական գծի իրականացման զինանոցը: Իսկ եթե որեւէ մի պետություն այդպես կարող է ազդեցություն ունենալ այլ պետության կամ ողջ ռեգիոնի վրա, ապա նույնպես եւ ինքը պետք է ենթադրի, որ ենթակա է իր տարածքում գործող եւ այլ պետությունների կողմից հնարավոր օգտագործման ենթակա կրոնական կառույցների ազդեցությանը:



Այդ իսկ պատճառով աշխարհաքաղաքականությունը նաեւ որոշակիորեն ներկա է պետությունների վարած ներքին քաղաքականության մեջ, հատկապես պետությունների վարած կրոնական քաղաքականության, ինչն արվում է պետությունների կողմից սեփական անվտանգությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, իր քաղաքացիների հոգեւոր-բարոյական եւ բարոյա-հոգեբանական առողջ վիճակն ու ինքնիշխանությունը ապահովագրելու եւ անձեռնմխելի պահելու համար: Հետաքրքրական է այն, որ եթե նախկինում պետությունների հզորությունը չափվում էր նրանց տիրապետած ռազմական ուժող, ապա ներկայումս պայքարը մղվում է տնտեսական գերակայություն ունենալու համար եւ ներկայիս հակամարտությունների, առճակատումների մեծ մասը հենց տնտեսական ազդեցության գոտիների վերաբաշխման հետ է կապված: Տնտեսական ներթափանցումն այսօր համարժեք է տարածքային օկուպացիային:



Որքան մեծ տնտեսական հնարավորությունների, մարդկային, նյութական եւ հումքային ռեսուրսների է տիրապետում պետությունը եւ որքան մեծ տնտեսական ազդեցության գոտի կարող է իր համար ապահովել այդ պետությունը, այնքան ավելի հզոր է համարվում: Այստեղ արդեն գործ ենք ունենում տարածականության հասկացության հետ, որն այս դեպքում արդեն ավելին է, քան աշխարհագրական տարածքային ֆակտորը, որը ավանդաբար համարվում է պետությունների բաղկացուցիչն ու աշխարհաքաղաքական հոտկորոշիչներից մեկը: Բանն այն է, որ յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր «տարածական կոնցեպիցան» այսինքն` այն գաղափարը, թե որքան պետք է լինի իր տարածքային տիրույթները, այս արեւի տակ նորմալ կենսագործունեություն ծավալելու համար: Որքան հզոր է ժողովրդի, հանրույթի, հասարակության կամ ազգի տարածական կոնցեպտը, այնքան զորեղ է այն պետությունը, որտեղ վերջինս գտնվում է: Աշխարհաքաղաքական «Մեծ տարածականության» տեսության հիմնադիր Կարլ Շմիդտը պետությունների զարգացումը դիտարկում է որպես ավելի ու ավելի լայն տարածականության նվաճման գործընթաց, ինչը ամենեւին չի նշանակում ֆիզիկական տարածքային նվաչումներ կամ գաղութացում: Մեծ տարածքները ձեւավորվում են նաեւ այլ կանոններով, երբ մի քանի պետություններ, օրինակ միավորվում են միեւնույն կրոնական, մշակութային կամ գաղափարական ընդհանրության շուրջ:



Միխայիլ Գոռնեշտեյն



proza.ru