Թուրքական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել 65 սպայի

Թուրքական դատարանը ցմահ բանտարկության է դատապարտել 65 սպայի
Թուրքիայի դատարանը ռազմածովային ուժերի 65 սպայի դատապարտել է ցմահ բանտարկության` 2016թ, հեղաշրջման փորձին մասնակցության համար, հաղորդում է NTV հեռուստաալիքը: Նշվում է, որ նրանցից 18-ը պատիժը կկրեն սովորական պայմաններում, իսկ 47-ը ցմահ կգտնվեն առավել խիստ պայմաններում:



Ընթացիկ տարվա փետրվարին նույն մեղադրանքով ցմահ բանտարկության էր դատապարտվել ցամաքային զորքերի ուսումնարանի 64 դասախոս և կուրսանտ:



Հիշեցնենք, որ Թուրքիայում զինված հեղաշրջման փորձ էր կատարվել 2016թ. հուլիսի 16-ին: Հիմնական ընդհարումները տեղի էին ունեցել Ստամբուլում և Անկարայում: Փողոցային մարտերի արդյունքում զոհվել էր 240 քաղաքացի, ավելի քան 2 հազար մարդ ստացել էր հրազենային վնասվածքներ:



Թուրքիայի իշխանություններին հաջողվեց ճնշել զինվորական ապստամբությունը, որից հետո բանտերում հայտնվեց ավելի քան 50 հազար մարդ, ավելի քան 140 հազար պետական ծառայող կորցրեց աշխատանքը: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման և իրականացման մեջ մեղադրում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին, ով այժմ վտարանդիության մեջ է ԱՄՆ-ում: