Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում

Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները կհանդիպեն Աստանայում
Ռուսաստանի Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները Աստանայում, մարտի 16-ին կքննարկեն Սիրիայի խնդրի կարգավորման ուղղությամբ երեք երկրների համագործակցությունը, հայտնում է Ղազախստանի արտգործնախարարության կայքը:



Մշվում է, որ հանդիպման մասնակիցները ծրագում են վերլուծել նախորդ մեկ տարում Սիրիայի իրավիճակի կարգավորման ուղղւթյամբ կատարված ածխատանքները ինչպես նաև ծրագրել հետագա համատեղ գործունեությունը:



Ղազախստանի ԱԳՆ-ն նաև ճշտել է, որ Աստանայում կայանալիք նախարարական հանդիպումը տեղի կունենա առանց դիտորդների և սիրիական կողմերի մասնակցության: ՌԴ ԱԳՆ փոխանցած տեղեկության համաձայն` հանդիպմանը հրավիրված է միայն ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան: