Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ

Ուկրաինայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։ Մեկ օրում գրանցվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման 1172 դեպք։ Համավարակի ողջ ընթացքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 71 056-ի։ Մահացածների ընդհանուր թիվը 1709 է, առողջացածների ընդհանուր թիվը մոտ 40 հազար։

Հիշեցնենք, որ օգոստոսի մեկի տվյալների համաձայն, աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 18 միլիոն է։ Մահացությունների ընդհանուր թիվը մոտ 684 հազար է, իսկ առողջացածների ընդհանուր թիվը մոտ 11,2 միլիոն է։