«Հանուն Հայաստան Պետության» ճակատը մասնակցելու է Մարտի 1-ի երթին

«Հանուն Հայաստան Պետության» ճակատը մասնակցելու է Մարտի 1-ի երթին
«Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամներն այսօր, Մարտի 1-ի զոհերի 10-ամյա տարելիցի օրը, ժամը 18․00-ին, լինելու են Երեւանի Ազատության հրապարակում, որտեղից Հայ ազգային կոնգրեսի հրավերով մեկնարկելու է Մարտի 1-ի զոհերի հիշատակի եւ պետական ահաբեկչության եւ բռնաճնշումների դեմ բողոքի երթը։



«Դա չի նշանակում, թե մենք մասնակցում ենք ՀԱԿ-ի հանրահավաքին, մենք ուղղակի ժողովրդի հետ ենք եւ պետք է հարգանքի տուրք մատուցենք Մարտի 1-ի զոհերի հիշատակին։ Այնտեղ կլինեն «Հանուն Հայաստան Պետության» ճակատի անդամները, համակիրները, «Սասնա ծռեր»-ի համակիրները»,- ասաց «Հանուն Հայաստան Պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ Ալեք Ենիգոմշյանը։ Ըստ նրա՝ այսօր իրենք ելույթներ չեն ունենալու, ուղղակի մասնակցելու են երթին։