Թուրքիան ԱՄՆ-ին քննադատել է ահաբեկիչների հարցում երկակի ստանարտներ կիրառելու համար

Թուրքիան ԱՄՆ-ին քննադատել է ահաբեկիչների հարցում երկակի ստանարտներ կիրառելու համար
ԱՄՆ-ը երկակի ստանդարտներ է ցուցադրում` Թուրքիային առաջարկելով կարդալ Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևը: Վաշինգտոնն ինքը պետք է ևս մեկ անգամ կարդա այն, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:



Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հեզեր Նաուերտ հայտարարել էր, որ Թուրքիան պետք է ևս մեկ անգամ կարդա ՄԱԿ ԱԽ բանաձևը Սիրիայի ողջ տարածքում 30 օրով հրադադար հաստատելու մասին` նկատի ունենալով Աֆրինում շարունակվող ռազմական գործողությունը որ իրականացնում է թուրքական բանակը:



«Մենք կարդացել ենք: Այդ ինքը պետք է կարդա բանաձևը, այնտեղ Աֆրինը չկա: ՄԱԿ ԱԽ բանաձևը չի դադարեցնում ահաբեկչության դեմ պայքարը, իսկ Թուրքիան Աֆրինում պայքարում է նրանց դեմ` նպաստելով խաղաղության հաստատմանը: Ահաբեկիչները մի տեսակի են և չի կարելի նրանց բաժանել լավի ու վատի: ԱՄՆ-ի պահվածքը տրամաբանական չէ: Չի կարելի այդ հարցում երկակի մոտեցում ցուցաբերել»,- ասել է Բոզդաղը` հավելելով, որ Սիրիայի հարցով ՄԱԿ ԱԽ բանաձևը չի ազդի Աֆրինում Թուրքիայի գործողությունների վրա: