«Սասնա ծռերի» այսօրվա դատավարությունը՝ լուսանկարներով

«Սասնա ծռերի» այսօրվա դատավարությունը՝ լուսանկարներով
«Սասնա ծռերի» 10 անդամի գործով այսօրվա նիստը քիչ առաջ հետաձգվեց։ Այսօրվա նիստին ժամեր շարունակ հետազոտվեց գործում առկա գրավոր փաստաթղթերի մի մասը։ Նիստերի դահլիճից հեռացված էին ամբաստանյալներ Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը, Արայիկ Խանդոյանը եւ Պավլիկ Մանուկյանը, սակայն վերջինս օրվա երկրորդ կեսին վերադարձվեց նիստերի դահլիճ, քանի որ լրացել է դատական սանկցիայի ժամկետը։ Նշենք՝ նրանք հեռացվել էին նիստերի դահլիճից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար։



Մինչ դատախազները քթի տակ ընթերցում էին գրավոր ապացույցները, ամբաստանյալները միմյանց հետ էին զրուցում, իսկ փաստաբաններից եւ հանրային պաշտպաններից ոմանք լքեցին դատական նիստերի դահլիճը դատավորի թույլտվությամբ։



**Hraparak.am**-ը Ձեզ է ներկայացնում այսօրվա դատավարությունը՝ լուսանկարներով։



Լուսանկարները՝ **Hraparak.am**-ի։