Միլիարդատերերի թիվն աշխարհում ավելացել է 437-ով

Միլիարդատերերի թիվն աշխարհում ավելացել է 437-ով
Միլիարդատերերի թիվն աշխարհում 2017 թվականին ավելացել է 437-ով և հասել 2 հազար 694-ի: Դա նոր ռեկորդ է, ասվում է «Խուժուն» հետազոտական ընկերության (Hurun Research Institute) ամենամյա ուսումնասիրության մեջ:



Աշխարհի ամենահարուստ մարդ է ճանաչվել Amazon.com համացանցային ընկերության հիմնադիր և ղեկավար Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը գնահատվել է 123 մլրդ. դոլար: Երկրորդ տեղում է ամերիկացի ձեռնարկատեր , Berkshire Hathaway ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը` 102 մլրդ. դոլար կարողությամբ: Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսն իր 90 մլրդ. դոլար կարողությամբ երրորդն է այսօր աշխարհում: Նրան հետևում է Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը (79 մլրդ.): Ամենահարուստ մարդկանց հնգյակը եզրափակում է Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, Bloomberg գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը (49 մլրդ.)



Նշվում է, որ կանայք կազմում են աշխարհի միլիարդատերերի 12 տոկոսը: 2016թ. համեմատ 2017-ին նրանց հարստության մասնաբաժինը, ճիշտ է, չի ավելացել, սակայն կին միլիարդատերերի թիվը ավելացել է 32-ով (152-184),: Ամենահարուստ կինն աշխարհում Wal-Mart ունիիվերսամների ցանցի հիմնադրի  68-ամյա դուստր Էլիս Ուոլթոնն է, որի կարողությունը գնահատվել է 48 միլիարդ դոլար:



85 միլիարդատերերի տարիքը չի անցնում 40-ից, ընդ որում` նրանցից 47-ն իր կարողությունը ստեղծել է ինքնուրույն: Ամենաերիտասարդ ինքնուրույն միլիարդատերը 27-ամյա ամերիկյան և իռլանդական ձեռնարկատեր Ջոն Կոպլիսոնն է` 1.2 միլիարդ դոլար կարողությամբ: