ԱՊՊԱ վճարումները ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով

ԱՊՊԱ վճարումները ՄոբիԴրամի վճարային տերմինալներով` 0% միջնորդավճարով
ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ հնարավոր է ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության՝ ԱՊՊԱ վճարումներն իրականացնել ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում տեղադրված ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով:



ՄոբիԴրամի վճարային տերմինալներով ԱՊՊԱ վճարումները կատարվում են առանց միջնորդավճարի, իսկ գանձվող ապահովագրավճարը 5%-ով ավելի ցածր է, քան այն դեպքում, երբ վճարումն անմիջապես կատարվում է ապահովագրական ընկերությունների գրասենյակներում:



ՄոբիԴրամ-ի վճարային տերմինալների միջոցով հնարավոր է կատարել հետեւյալ ապահովագրական ընկերությունների ԱՊՊԱ վճարումները՝ «Արմենիա Ինշուրանս», «Ինգո Արմենիա», «Նաիրի Ինշուրանս», «ՌԵՍՈ», «Ռոսգոսստրախ-Արմենիա» եւ «ՍԻԼ Ինշուրանս»: