Հայտնի են «Յութուբում» ռուսական ամենահայտնի տեսանյութերը

Հայտնի են «Յութուբում» ռուսական ամենահայտնի տեսանյութերը

Ռուսաստանում ամենաշատ դիտված յութուբյան տեսանյութը «Ֆիքսիկները» մուլտֆիլմի պարոդիան է, որի հեղինակը բլոգեր Սիենդուկան է։ Այն հավաքել է 25 միլիոն դիտում եւ 600 հազար լայք։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Երկրորդ տեղում Յուրի Դուդի «Բեսլան․ Հիշիր» ֆիլմն է։ Այն դիտվել է 18 միլիոն անգամ։ Եռյակը եզրափակում է «Երեկոյան Ուրգանտ» շոուի ընթացքում երգչուհի Բիլլի Այլիշի հետ հարցազրույցը։ Ամենադիտված տեսանյութերի ցանկում են նաեւ Т-34 կինոժապավենի անոնսը, «Ֆիքսիկները» մուլտֆիլմը եւ այլն։