Դոնալդ Թրամփը վերաբացում է Գուանտանամոյի բանտը

Դոնալդ Թրամփը վերաբացում է Գուանտանամոյի բանտը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է Գուանտանոմյի բանտի փակման որոշումը, որը ստորագրել էր նախկին նախագահ Բարաք Օբաման: Իր որոշումը Դոնալդ Թրամփը հիմնավորել է այն իրողությամբ, որ գլոբալ ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է պահպանել բոլոր գործիքները, որոնք կարող են նպաստել այդ չարիքի վերացմանը: Կոնկրետ դեպքում այդ բանտը կարեւոր է ձերբակալված եւ դատված ահաբեկիչներին անտեղ տեղափոխելու համար: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Կոնգրեսում ունեցած իր ելույթի ժամանակ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը: