Աֆղանստանում մարտնչող ամերիկացի զինվորականները մարտավարական նոր հրահանգներ են ստացել

Աֆղանստանում մարտնչող ամերիկացի զինվորականները մարտավարական նոր հրահանգներ են ստացել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսին ուղղված իր ուղերձի ընթացքում, որը ներկայացրել է անձամբ, որ Աֆղանստանում գտնվող եւ ահաբեկիչների դեմ մարտնչող ամերիկացի զինվորականները ստացել են նոր մարտավարական հրահանգներ: ԱՄՆ նախագահը սակայն չի մանրամասնել, թե խոսքը ինչ կանոնների կամ հրահանգների մասին է, այլ միայն նշել է, որ ամերիկացի զինվորականներն այլեւս չեն ենթարկվում վտանգների Աֆղանստանում: