«Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը՝ ԱԱԽ քարտուղար․ ինչ փոխատեղումներ են սպասվում

«Հրապարակ»․ Արկադի Ղուկասյանը՝ ԱԱԽ քարտուղար․ ինչ փոխատեղումներ են սպասվում
Կադրային շարժերի սպասումներ են ամենուր, սակայն դրանք գրեթե չեն լինելու, լրացվելու են միայն թափուր տեղերը: Մեր տեղեկություններով` ԱԱԽ քարտուղար կդառնա Արկադի Ղուկասյանը, թեեւ նա հերքում է լուրը, իսկ եղբայրը՝ Արեգ Ղուկասյանը, արձանագրում է․ «Ես նման տեղեկություն չունեմ»:



Ուժային կառույցներում փոփոխություններ եւս չեն լինի։ Երեկ քրեակատարողական վարչության պետ նշանակվեց, ինչպեսեւ կանխատեսվում էր, պետի առաջին տեղակալ Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Իսկ պաշտոնից ազատված Արթուր Օսիկյանը կփոխարինի թոշակի գնացող 63-ամյա փոխոստիկանապետին՝ Գագիկ Համբարձումյանին։