«Հրապարակ»․ Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում․ հերթը Կարեն Ավագյանի եղբորն է

«Հրապարակ»․ Բրյուսովի ռեկտորը կրճատումներ է անում․ հերթը Կարեն Ավագյանի եղբորն է
Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր, ԿԳՆ նախկին փոխնախարար Կարինե Հարությունյանը կրճատումներ, կառուցվածքային փոփոխություններ է անում։ Ոչ միայն ամբիոններ են միավորվել, նորերն ստեղծվել, այլեւ ռեկտորը մտադիր է լուծարել հեռակա ուսուցման բաժինը, ֆինանսատնտեսական եւ գիտության գծով պրոռեկտորների հաստիքները։



Հենց այդ պատճառով ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը՝ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրը՝ Արթուր Ավագյանը, դառնում է կրթության տեսչական մարմնի պետի տեղակալ, ինչը նախօրեին հաստատեց տեսչապետ Ալեքսանդր Շագաֆյանը։



Հիշեցնենք, որ Ավագյանի եղբայրը հայ հանրությանը հայտնի է մի ավտովթարի պատմությունից, որի արդյունքում լուրջ վնասվածքներ ստացած երիտասարդը տարիներ շարունակ բողոքում էր, որ անգամ իր բուժման ծախսերը չեն հոգացել։