Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Թուրքերին վրդովեցրել է պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին Լիոնի քաղաքապետի լուսանկարը

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի՝ X-ի (նախկինում՝Twitter) էջում հայտնված լուսանկարը, ինչպես նաև տեսանյութը։ 

Դրանք մեծ դժգոհություն են առաջացրել համացանցի թուրքական տիրույթում, գրում է Ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական մամուլի՝ Դուսենը մասնակցել է Լիոնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառմանը, որին ներկա են գտնվել նաև Օլիմպիական խաղերին նախապատրաստվող Հայաստանի հավաքականի մարմնամարզիկները։ Վերջիններս Լիոնում անցկացնում են մարզական հավաքներ։

Նույն միջոցառումից համացանցում տարածվել է տեսանյութ և լուսանկար, որտեղ  Լիոնի  քաղաքապետը հայ մարզիկների հետ պատմական Հայաստանի քարտեզի ֆոնին լուսանկարվում է, ինչն էլ վրդովեցրել է  ազգայնական թուրք օգտատերերին։

Լիոնի քաղաքապետը հայտնվել է Թուրքիայի իշխանական լրատվամիջոցների թիրախում, որոնք տեղի ունեցածն որակել են որպես «սկանդալային երևույթ»։