Ռուսաստանը զանգվածային հարձակման է պատրաստվում․ CNN

Ռուսաստանը զանգվածային հարձակման է պատրաստվում․ CNN

Ռուսաստանն առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում կուժեղացնի Ուկրաինայի վրա ցամաքային և օդային հարձակումները՝  օգտվելով ԱՄՆ ռազմական օգնության ժամանումից առաջ եղած ժամանակից: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով հետախուզության տվյալներին ծանոթ երեք պաշտոնյաների։

Աղբյուրները հեռուստաալիքին հայտնել են, որ Ռուսաստանը փորձում է առավելագույնս օգտագործել ռազմական օգնության փաթեթի՝ ԱՄՆ-ի կողմից հաստատման և ռազմաճակատ իրական ժամանման միջև ընկած ժամանակահատվածը:

Զրուցակիցները խոստովանել են, որ օգնության հաստատման ձգձգումը Ուկրաինայի համար հանգեցրել է իրական կորուստների թե՛ մարդկային, թե՛ տարածքային առումով։

Այժմ ռուսները, ըստ արևմտյան և ուկրաինական պաշտոնյաների, ծրագրում են լայնածավալ հարձակում իրականացնել ամռան սկզբին։ Դրան հասնելու համար Ռուսաստանի Դաշնությունը շարունակել մասնակի մոբիլիզացիան։

Ամերիկացի զինվորականներից մեկը, գնահատելով Ուկրաինայի հեռանկարները առաջիկա շաբաթների ընթացքում, նույնիսկ ռազմական աջակցության դեպքում, CNN-ին ասել է. «Լավագույն սցենարը առաջնագիծը պահելն է»: