Ցուցարների դեմ ուժ է կիրառվել․ Պետդեպը դատապարտում է

Ցուցարների դեմ ուժ է կիրառվել․ Պետդեպը դատապարտում է

ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառման հանգամանքների վերաբերյալ հետաքննության անցկացումը։

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք խորապես մտահոգված ենք օրինագծի դեմ բողոքողների դեմ ձեռնարկվող միջոցներով և դրանք գործադրելու ջանքերով: Մենք տեղյակ ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմության ակտիվիստների և լրագրողների նկատմամբ ոտնձգությունների և ֆիզիկական ուժի կիրառման դեպքերի աճի վերաբերյալ հաղորդումների մասին: Մենք դատապարտում ենք դա և կոչ անում անհապաղ, լիարժեք հետաքննություն իրականացնել»,- ասել է նա։

Միլլերի խոսքով՝ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Վրաստանի հետ։ «Սակայն դրա համար Վրաստանի կառավարությունը պետք է փոխի իր որդեգրած կուրսը»,- ընդգծել է նա։