Օսկանյանն ասել է՝ իր կարծիքով ով պիտի լինի վարչապետի թեկնածուն

Օսկանյանն ասել է՝ իր կարծիքով ով պիտի լինի վարչապետի թեկնածուն

«Բագրատ Սրբազանը ճիշտ ճանապարհի վրա է, երբ երեկ հայտնեց, որ արդեն խորհրդակցությունների մեջ է խորհրդարանական քաղաքական ուժերի հետ, որպեսզի մտնեն ԱԺ և անվստահության գործընթաց սկսեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Սահմանադրությունը, իհարկե, պահանջում է, որպեսզի այդ ուժերը նաև ներկայացնեն իրենց վարչապետի թեկնածուին։ Այս պահի դրությամբ, կարծում եմ, այդ վարչապետի թեկնածուն հենց Բագրատ Սրբազանը պետք է լինի»։ Այս մասին հրապարակած հերթական տեսանյութում հայտարարել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

«Ես իհարկե չեմ տիրապետում մանրամասներին, բայց կարծում եմ, որ այդպես կլինի, որովհետև այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, միգուցե, մի տարվա։ Այդ ընթացքում կկարգավորվեն որոշ խնդիրներ, հայ ժողովուրդը իր մեջքը կշտկի, դրանից հետո հնարավոր կլինի անցկացնել արդար ընտրություններ։ Իրոք, այս անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այդ մարդն է, որը սկսել է այս ամենը, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի և վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում»,- ասել է նա։