Պուտինը Միշուստինի հետ քննարկել է կառավարության նոր կազմը

Պուտինը Միշուստինի հետ քննարկել է կառավարության նոր կազմը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայում Միխայիլ Միշուստինի՝ վարչապետի պաշտոնում թեկնածության քննարկման նախօրեին հանդիպում է ունեցել կառավարության ղեկավարի պաշտոնակատարի հետ։ 
«Բարդ պայմաններում շատ բան է արվել, և ինձ թվում է, որ ճիշտ է, եթե մենք շարունակենք աշխատել ձեզ հետ»,- իր թեկնածության ընտրությունը բացատրել է ՌԴ նախագահը։

Նրա խոսքով, Միշուստինի հետ արդեն քննարկել է նոր նախարարների կաբինետի կառուցվածքը, ինչպես նաև այն «անձնանց», որոնք կընդգրկվեն նոր կառավարության կազմում։ 

«Կարծում եմ, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, և ես իսկապես հուսով եմ, որ Պետդումայի պատգամավորները (...) պատշաճ կերպով կգնահատեն և կաջակցեն ձեզ խորհրդակցությունների, ապա և խորհրդարանական հանդիպման ժամանակ», - ասել է նախագահը։

Պուտինը հավելել է, որ այն բանից հետո, երբ պատգամավորները քվեարկեն Միշուստինի օգտին, ինքը մտադիր է կրկին հանդիպել նրա հետ և «ավելի մանրամասն» խոսել կաբինետի ձևավորման մասին։
«Հուսով եմ, որ դուք կկարողանաք համոզել Պետդումայի պատգամավորներին ձեր տեղակալների և դաշնային նախարարների թեկնածությունների վերաբերյալ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։