Հիվանդն արձագանքում է, երբ բժիշկը կպնում է ցավող տեղին․․․

Հիվանդն արձագանքում է, երբ բժիշկը կպնում է ցավող տեղին․․․

Երեկվա հզոր երթի, քաղաքացու արթնացման մասին լրագրողները կարձագանքեն, շատ կգրեն , բայց այն ինչ ես կասեմ, գուցե շատերն են նկատել, զգացել, բայց բարձրաձայնում չտեսա։ Այդ մասին եմ ուզում խոսել։ 
Երեկ առաջին պլանի վրա էր դրված երթի նկարահանման գործը։ Երթի ամենագլխավոր մեխը դա էր։ Որ դա երթի ամենակարևոր մեխը, կետն էր, ու  դա բժշկի պես զգացել էր Սրբազանը, իսկույն երևաց։ Ինչպես հիվանդն է արձագանքում , երբ բժիշկը կպնում է հիվանդ, ցավացող տեղին, այդպես էլ երեկ ՔՊ-ն հրատապ արձագանքեց ժողովրդական երթին՝ Նիկոլը լեգիտիմ է։ Ու հետո նույնատիպ արձագանքներ եղան ՔՊ- ական «մարմնի կազմվածքը փոխած» , բայց խելքը չփոխածների կողմից։  Ինչևէ, առաջին պլանի վրա էր դրված երթի նկարահանման ճիշտ պատկերն ընդհանրական  ներկայացնելը։ Իսկ դա մի պարզ նպատակ ուներ․  աթոռին կառչած մարդուն ցույց տալ, որ ինքը լեգիտիմ չէ, որ իրեն ժողովուրդը չի ընդունում։ Արձագանքը չուշացավ։ Մանրևելու մեծ վարպետը իր խոսնակի միջոցով արձագանքեց՝ Նիկոլը լեգիտիմ է։ Նկատի ուներ կապիտուլյացիայից հետո  ինքն իր գլխավորությամբ ու սուտ նախընտրական խոստումներով իրեն ընտրելը։ Դա նույնն էր, որ ոչ բարվոք պայմաններում պահած սննդամթերքին ասես, որ ժամկետի մեջ է, չնայած նրանից փչում է նեխածության հոտ․․․ 

Բարձր մակարդակով երթի նկարահանումը, հնարքները, որոնք օգտագործվեցին, աննկատելի չմնաց։ Դա արդեն մեծ, հսկայածավալ աշխատանք էր՝ ժողովրդի աչքերը բացելու համար։ Այն առումով, որ իրեն վարչապետ հռչակածը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից։ Դա օրվա ամենակարևոր կետն էր, որին խփեց Սրբազանը։ Անկեղծ եթե խոստովանեմ, երթի մասնակիցների մեծամասնությունը այդ խայտառակ բացահայտումից հետո չէր սպասում, որ անգամ արժանապատվություն չունեցող մարդը հրաժարական չի տա։ Մանավանդ, երբ ինքն էր ասել՝ եթե ժողովուրդը պահանջի, ես հրաժարական կտամ։ Բայց արյան հոտով դեռևս մարտի մեկից հարբածը չէր կարող վայր դնել զենքերը․․․ Արյան հոտն իր ռունգին հարազատ է։ Դա մարդկանց հուսահատեցրեց, տուն գնացողների զրույցներից եմ ընդհանրացնում,  որովհետև իրենք սպասում էին, որ մեր Հաղթանակները խլողը գոնե Հաղթանակի օրն իր հրաժարականով «նվեր կանի մարդկանց»։ Դա, իհարկե, էմոցիոնալ, զգացմունքային վերաբերմունք էր, որը կփոխվի, որովհետև գիտեն, թե ինչ կարգի արժեհամակարգի տեր է այդ մարդը։ Մարդկանց հուսահատեցրեց այն առումով, որ Նիկոլը հրաժարական չի տալիս։ Դա կարող է ՔՊ-ականների մոտ հույս արթնացնել, որ ժողովուրդը կամաց- կամաց կցրվի, էլ չի միանա, ինչպես նախորդների ժամանակ։ Բայց հետագա քայլերից նրանք կհամոզվեն, որ հոգևոր, Աստծո մարդու կամքը և սատանայական մանրևումների ժամանակ հաղթում է Աստված, հաղթում է հոգևորը և վաղ է նրանց ուրախանալը։