Իրանում ընտրություններ են․ ի՞նչ է հայտնի

Իրանում ընտրություններ են․ ի՞նչ է հայտնի

Իրանում 22 ընտրատարածքներում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը։

Մնացած 44 մանդատները վիճարկում են 90 թեկնածուներ, որոնք մարտի 1-ին կայացած առաջին փուլում չեն հավաքել ձայների 50%-ից ավելին։

Գործակալությունը հիշեցնում է, որ Իրանի 85 միլիոն բնակչությունից ընտրելու իրավունք ունի ավելի քան 61 միլիոն մարդ։ 

Դրանցից մարտի 1-ին քվեարկությանը մասնակցել է 25 միլիոն քաղաքացի, որը կազմում է մոտ 41 տոկոս։