Բայրամովը դրական սպասումներ ունի Միրզոյանի հետ կայանալիք հանդիպումից

Բայրամովը դրական սպասումներ ունի Միրզոյանի հետ կայանալիք հանդիպումից

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը վստահ է, որ Հայաստանի հետ այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Ջեյհուն Բայրամովը Ղազախստանի իր գործընկերոջ հետ այսօրվա հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովների միջև ձեռք բերված վերջին պայմանավորվածության ֆոնին այսօրվա բանակցությունները կնպաստեն կարգավորման գործընթացին։

Խոսելով հետկոնֆլիկտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակի, հնարավորությունների և մարտահրավերների մասին՝ Ադբեջանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ղազախական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ խաղաղության գործընթացի խթանմանն ուղղված աջակցության և գործունեության համար։

Հավելենք, որ մի քանի ժամից Ալմաթիում կսկսվեն Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։