Երևանի Ավան և Դավթաշեն վարչական շրջաններում ոչ նախատեսված վայրերում կատարվող առևտրի կետերից առգրավվել են տարբեր ապրանքներ, հայտնում են քաղաքապետարանից։
Ավանում` մոտ 3 տոննա 200 կգ տարբեր ապրանքատեսականի, ինչպես նաև թվով 300 ծաղիկ, իսկ Դավթաշեն վարչական շրջանում մոտ 3 տոննա 600 կգ ապրանքատեսականի։